Բաքուն, որը հավաստիացնում էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, խախտեց իր խոստումը. Գերմանիան դատապարտում է. Բերբոք

Բաքուն, որը հավաստիացնում էր, որ ձեռնպահ կմնա ուժի գործադրումից, խախտեց իր խոստումը. Գերմանիան դատապարտում է. Բերբոք

Ադրբեջանն ընտրել է տեղում ռազմական ուժով իրավիճակ փոխելու ճանապարհը: Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ անում վերջինիս վերջնականապես և մշտապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը:

«Քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ամբողջական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»,- ասել է Բերբոքը: Նա հավելել է, որ Ղարաբաղից հայերի հարկադիր արտագաղթն անընդունելի է:

Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չպետք է դրվի հարցականի տակ:

Միևնույն ժամանակ, Բերբոքն ընդգծել է. «Որևէ երկիր չպետք է օգտագործի այս իրավիճակը՝ Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու նպատակով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում