Ֆրանսիայում հունվարի 3-ից վեց տարեկանից բարձր երեխաների համար դիմակ կրելու ռեժիմ է սահմանվել

Ֆրանսիայում վեց տարեկանից բարձր երեխաների համար դիմակների կրումը հունվարի 3-ից հասարակական վայրերում պարտադիր կդառնա: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ժJournal officiel-ի պաշտոնական տեղեկագրում:
Այս պահին այդ պահանջը տարածվում է 11 տարեկանից բարձր ամբողջ բնակչության վրա։ Դիմակ կրելը պարտադիր է տրանսպորտում, հասարակական հաստատություններում, սպորտային համալիրներում, կրոնական հաստատություններում: Մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, դիմակ կրելու ռեժիմը գործում է նաև բացօթյա տարածքներում։
Նոր պահանջն ընդունվել է Ֆրանսիայում ուսումնական տարվա մեկնարկից մի քանի օր առաջ՝ կապված COVID-19 հիվանդացության աճի հետ։
Կարծիքներ