ՀԷՑ-ից 0 դրամ ստացող Նարեկ Կարապետյանը պարզվում է 8 տարի շարունակ ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ է ստացել․ Չախոյան

ՀԷՑ-ից 0 դրամ ստացող Նարեկ Կարապետյանը պարզվում է 8 տարի շարունակ ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ է ստացել․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի կողմից հրապարակված տվյալներին։

 ՀԷՑ-ից 0 դրամ աշխատավարձ ստացող Նարեկ Կարապետյանը պարզվում է 8 տարի շարունակ ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ է ստացել։

 Ու սա ընդամենը Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։

 Ինչ խոսք, շատ բարերար տղա դուրս եկավ կամ՝ բարերարի տղա։

Հիշեցնենք, որ ըստ ՀԷՑ-ի տվյալների 2017 թվականից մինչեւ 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչեւ 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում