Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ անցկացրել է 2025-ի վերջին խորհրդակցությունը. ինչ է քննարկվել
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 25-ին մարզպետների մասնակցությամբ անցկացրել է այս տարվա վերջին խորհրդակցությունը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականները։
Առանձին-առանձին քննարկվել են բոլոր մարզերի ցուցանիշները, առանձնացվել են խնդրահարույց կետերը, որոնց վերաբերյալ նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։


Կարծիքներ