907 բանաձևը «չի լուծարվել», Կիրանց գյուղն էլ չի հանձնվել․ Կարապետյանի ուժի ներկայացուցչի սխալ պնդումները. FIP

907 բանաձևը «չի լուծարվել», Կիրանց գյուղն էլ չի հանձնվել․ Կարապետյանի ուժի ներկայացուցչի սխալ պնդումները. FIP

FIP-ը գրում է․ Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք սխալ պնդումներ է արել, որոնց անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակը»։ 

 

Կասեցումը լուծարում չէ․ սխալ պնդում՝ 907 բանաձևի մասին

 

Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին՝ Մելոյանը պնդել է, թե ի թիվս բազմաթիվ այլ օգուտների «Ադրբեջանի համար լուծարվել է բանաձևը 1992 թվականին, որով արգելվում էր ռազմական մթերքի մատուցումը Ադրբեջանի կողմին ԱՄՆ-ի կողմից»։ 

Մելոյանը նկատի ունի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևը։ 

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ ստորագրեց Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրը։ Ավելի ուշ, դրա հրապարակված տեքստում նշվում էր, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձևն ընդունվել է 1992 թվականին «Ազատության աջակցության ակտի» (Freedom Support Act) շրջանակում․ դրանով արգելվում էր ԱՄՆ դաշնային իշխանություններին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Բաքուն իրական քայլեր չի ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառվող շրջափակումն ու ուժի կիրառումը։

Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումից հետո: ԱՄՆ-ի հայտարարած ահաբեկչության դեմ գլոբալ պայքարն ու Աֆղանստանում պատերազմը թելադրում էին վերջինիս նոր գործընկերներ ձեռք բերել տարածաշրջանում և համագործակցել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

 

Այս գործոններից ելնելով՝ 2002 թվականին ԱՄՆ Կոնգրեսը, չչեղարկելով բանաձևը, երկրի նախագահին տվեց օրենսդրական հնարավորություն՝ ամեն տարի ըստ անհրաժեշտության այն կասեցնելու կամ շրջանցելու (waiver-անգլերեն)։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում