Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ

Գիորգի Գախարիան Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը:

Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի հիմնական թեմաներն են եղել իրավիճակը տարածաշրջանում՝ ներառյալ վերջին զարգացումները և Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծվել է երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, երկրի տարանցման, տրանսպորտային հաղորդակցությունների ամրապնդումը և առկա ներուժի օգտագործումը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկու երկրներում առկա համավարակային իրավիճակը և ապագա ծրագրերը:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը վերահաստատել է իր անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ»,- հայտարարել են վարչապետի մամուլի ծառայությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում