ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է մարտի 23-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները:

Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այդ թվում՝ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ընդդիմության որոշման նախագիծը:

Խորհրդարանը կքննարկի Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Սա ընտրության երկրորդ փուլն է, ԱԺ-ն առաջին փուլում քվեարկության արդյունքներով չէր ընտրել դատավոր:

Այնուհետև պատգամավորները կշարունակեն օրակարգային մյուս հարցերի քննարկումները: ԱԺ-ն կքննարկի ԼՀԿ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրինագծեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում