Սա մարզպետարանի ո'չ գործառույթն է, ո'չ պարտականությունը, բայց 3 օր ձյուն մաքրելով ենք լուսացնում

Սա մարզպետարանի ո'չ գործառույթն է, ո'չ պարտականությունը, բայց  3 օր ձյուն մաքրելով ենք լուսացնում

Խնդրում եմ մի ալարեք, մինչև վերջ նայեք․ ցերեկը սկսել եմ ներկայացնել արվածը, ընթացքում մթնել է

Սա մարզպետարանի ո'չ գործառույթն է, ո'չ պարտականությունը, բայց տաք աշխատասենյակում նստելու ու մեր պարտականությունը չի ասելու փոխարեն 3 օր ձյուն մաքրելով ենք լուսացնում։

Ու այսքանը համայնքապետարանի, կոմունալի 20 բանվորի, փոխմարզպետ Արսեն Ղարիբյանի, մարզպետի օգնական Հայկ Հակոբյանի (այսօր անձամբ ա Տիգրան Մեծի մայթերում աշխատել), քաղշին վարչության պետ Ռուբեն Մարգարյանի, մարզպետարանի մի շարք այլ աշխատակիցների ներգրավմամբ աշխատանքն է։

Ու այսքանը քաղաքապետարանի 2 աղ-ավազ փռող մեքենայով, 1 վարձակալած, ընկերներին խնդրած 2 գրեյդերով (Վանաձորում երբեք 3 գրեյդեր չի աշխատել, իսկ առանց դրանց վիճակը ծանր էր լինելու), գործարարներին, Ռոտարի ակումբին խնդրած ու չմերժված մայթեր մաքրող 5 սարքով, այսօր ընկերներին խնդրած 2 Բոբքաթով (80 մլն դրամը բյուջեում դրած չկարողացանք տեխնիկա գնել, նիստի չեկավ ավագանին, խնդրելով ենք տեխնիկա բերում, որ քաղաքը մաքրենք)։

Աշխատում ենք ուժերի գերլարմամբ։ Ամենայն հարգանքով, բայց երբ մենք պատրաստվում ենք Ամանորին, էս մարդիկ պատրաստվում են վաղն էլ ձյուն մաքրելու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում