Մայր Աթոռից հաստատել են՝ Արշակի հարցով հանձնախումբ է ստեղծվել
Medianews-ը գրում է.
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը լրատվամիջոցների հարցմանը ի պատասխան հայտնել է, որ Արշակ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 եպիսկոպոս պահանջել են Կտրիճ Ներսիսյանի հրաժարականը։ Բացի այդ, եպիսկոպոսները պահանջել են նաև Արշակ Խաչատրյանին կարգալույծ անել՝ հիմնավորելով, որ Արշակի մասնակցությամբ հրապարակված կադրերը անընդունելի են և նա պետք է կարգալույծ արվի։


Կարծիքներ