Երևանի միացումը Հռոմի ստատուտին լավագույնս չի ազդում Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Երևանի միացումը Հռոմի ստատուտին լավագույնս չի ազդում Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա. Զախարովա

Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին լավագույն ազդեցությունը չի թողնում երկկողմ հարաբերությունների վրա:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Հռոմի ստատուտի ընդունման պայմաններում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում։ 

Նրա խոսքով, դա ստիպում է Երևանին «ընտրություն կատարել մի կողմից ՄՔԴ-ի միջոցով Արևմուտքի կողմից թելադրված պարտավորության և մյուս կողմից Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության և եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխգործակցության միջև»:

«Ուստի մենք նախատեսում ենք և ակնկալում ենք ստանալ համապատասխան երկկողմ երաշխիքներ մեր հայ գործընկերներից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։  

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ Այնուհետև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավոր քվեարկեց ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը դեմ էին քվեարկել փաստաթղթի վավերացմանը։

Մոսկվան ավելի վաղ անընդունելի էր անվանել Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի «անօրինական օրդերների» ֆոնին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ ՄՔԴ-ին միանալու համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդրահարույց հարցերը կարող են լուծվել երկկողմ պայմանագրերի կնքմամբ։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում ասել էր, թե Մոսկվան չի կարող լուրջ վերաբերվել Երևանի գաղափարին՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո հարցերը լուծելու համաձայնագիր կնքելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն ակնկալում էր, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից, քանի որ ՄՔԴ կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություններ կան դիմելու այս դատարանի ծառայություններին նույնիսկ առանց Հռոմի ստատուտի կանոնադրության վավերացման:

Հայաստանն էլ, ի պատասխան, բազմաթիվ անգամներ նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ադրբեջանական ռեժիմի գործողությունների սանձման տեսանկյունից է ՀՀ-ի համար կարևոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում