2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2025-ին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով:
«Շատ կարևոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ:
2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար:
Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացել են 1,1 մլրդ դոլարով»,- նշել է Սուրեն Պապիկյանը:


Կարծիքներ