Մյանմայում սողանքի հետևանքով մոտ 80 մարդ է անհետ կորել

Մյանմայում սողանքի՝ նեֆրիտի հանքի փլուզման հետևանքով մոտ 80 մարդ անհետ կորել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կաչին նահանգի հասարակական կազմակերպության ներկայացուցչին, որտեղ տեղի է ունեցել փլուզումը։
Ըստ ներկայացուցչի՝ փլուզումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 04:00-ին:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի ստացվել։
Կարծիքներ