Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

«Անդրադառնալով ընդհանուր թեմային՝ այսպիսի հարց պետք է հնչեցնեմ՝ այսինքն՝ կարելի՞ է լինել կուսակրոն և այլասերված, և դա նորմալ է, բայց երբ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ՞, մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք»:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում իր խոսքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ թիրախավորում հոգևորականներին, անձերին։

«Ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին: Ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք հերթով, անուն առ ազգանուն բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս յոթ տարի է՝ ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի և սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե հարցի մեջ կար կոնտեքստ, որ անձնավորում կամ թիրախավորում են, ապա, այո՛, անուն առ անուն թիրախավորելու են, անձնավորելու են, դիմակները պատռելու են․ «Այս յոթ տարիների ընթացքում ինչ ասես չեն արել ու ինչ ասես չեն ասել, փորձում են բարեպաշտության ինչ-որ նորմերի մասին խոսել, թող գնան մտնեն այն ծակերը, որտեղից դուրս են եկել, այդ մկան ծակերը թող գնան մտնեն վախեցած, ինչպես այն ժամանակ էին ապրում, շարունակեն այդպես ապրել և հեռու մնան ժողովրդի կողմից ընտրված իշխանությունից ու Հայաստանի Հանրապետության պետականությունից»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում