Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն

Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն

«Հրդեհի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն, այլ աշխատակիցներից են»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի խոսնակ  Քնար Միսակյանը։

Նրա խոսքով՝ սենյակը, որտեղ բռնկվել է հրդեհը նկուղային հարկում է եղել, որը նաև հանդերձարան է ծառայել։ «ԵՊՀ-ի հրդեհից տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխից թունավորվել է»,- ասաց Քնար Միսակյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 1 զոհ և 3 վիրավոր կա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում