ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցիչն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների անցկացմանը

Ուկրաինայի շուրջ ճգնաժամը զարգանում է անկանխատեսելի, բանակցությունները մնում են դրա լուծման միակ ճանապարհը։ Այս մասին երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը։
«Տագնապալի է, որ հակամարտությունը շարունակվում է, ճգնաժամը գնում է անկանխատեսելի, ձգձգվող ուղղությամբ»,- ասաց նա։
«Մենք կրկնում ենք, որ երկխոսությունը և բանակցությունները խաղաղության վերականգնման և միջազգային հանրության նկրտումների իրականացման միակ կենսունակ միջոցն են: Չինաստանը աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին]»,- հավելել է նա։
Կարծիքներ