Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր ժամը 22:30-ին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման էին ենթարկել Վահագն Չախալյանին։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում