Ձյան առատ տեղումները Կալիֆոռնիայում կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը

 Ձյան առատ տեղումները Կալիֆոռնիայում կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը

Ձնախառն սաստիկ փոթորիկը Սուրբ Ծննյան հանգստյան օրերին կաթվածահար Է արել գլխավոր ավտոմայրուղիները Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Նեւադայի լեռներում: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ճանապարհորդությունը Սիեռա-Նեւադայում կարող Է դժվարանալ մի քանի օր: Այդ մասին հաղորդել Է Associated Press-ը:

Ռինոյի (Նեւադայի նահանգ) իշխանությունները հայտարարել են, որ երեք մարդ Է տուժել ավտոմայրուղու վրա 20 մեքենաների բախվելու հետեւանքով. վարորդները գանգատվել են դեկտեմբերի 26-ին արձանագրված վատ տեսանելիությունից: Կալիֆոռնիայի տրանսպորտի դեպարտամենտը նաեւ փակել Է բազմաթիվ այլ ճանապարհներ՝ նախազգուշացնելով ավտոմոբիլների վարորդներին:

«Սպասեք լուրջ խափանումների բոլոր ճանապարհներով ուղեւորությունների ժամանակ»,-դեկտեմբերի 26-ին Twitter-ում հաղորդել Է Ռիոյի օդերեւութաբանական ազգային ծառայության վարչությունը: Օդերեւութաբանական ծառայությունը Տախո լճի համար փոթորկի նախազգուշացում Է արել մինչեւ դեկտեմբերի 28-ը գիշերվա ժամը 1-ը՝ առատ ձնատեղումների եւ քամու պոռթկումների պատճառով, որոնք կարող են հասնել ժամում 45 մղոնի (ժամում 72 կիլոմետրի), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում