Տանգոյի գեղեցիկ մեղեդիներով Երևանում նշվեց Արգենտինայի ազգային տոնը

Արգենտինայի ազգային տոնը Երևանում նշվեց արգենտինական կրքոտ տանգոյի ելևէջներով հարուստ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ մայիսի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ ունեցան հայտնի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը, երգչուհի Մարիել Դյուպետին, Օպերային թատրոնի նվագախումբն ու «Կադանս» անսամբլը: Համերգը ղեկավարեց դիրիժոր, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը:
Կարծիքներ