Մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակին, մոտ 6 մետրից հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին ու ճաղավանդակին, մոտ 6 մետրից հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 15։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գանձակ բնակավայրից դեպի Սարուխան բնակավայր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարին, երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մետր բարձրությունից ընկել և հայտնվել ձորում՝ կամրջի տակ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կարեն Մ․-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արաքսյա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ազգականներ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում