Կասկադ համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարան

Կասկադ համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարան

Կասկադ համալիրի վերակառուցման  նախագիծն օրերս արժանացել է կառավարության հավանությանը:

Այս մասին հայտնել են քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

«Ներդրողի հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր, որոնցով կկարգավորվեն Կասկադի նոր հատվածը կառուցելուն և հարակից հողամասերն օտարելուն առնչվող հարաբերությունները:

Առաջիկայում կմեկնարկեն Կասկադի վերևի հատվածում նախկինում մեկնարկած և անավարտ մնացած շինարարության առկա հիմքերի քանդման աշխատանքները, ինչպես նաև նախագծի հայեցակարգի համաձայնեցման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ»,- զեկուցվել է նիստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում