Ինչքան հերն էր հերոս, էդքան էլ՝ տղեն. փոքրիկ Քոչարյանին պատգամավոր շինելու արդյունքը. Չախոյան

Ինչքան հերն էր հերոս, էդքան էլ՝ տղեն. փոքրիկ Քոչարյանին պատգամավոր շինելու արդյունքը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ԱԺ-ում Լևոն Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կադրերից մեկը և գրել.

«Տղամարդկությունը կանանց փեշի տակից հայհոյանք հնչեցնելն ու փախչելը չէ։

Սա քաղաքական տգիտության մարմնավորում է, երբ չկա ասելիք, մնում է հայհոյել։

Սա, մանդատներից հրաժարվելով, փոքրիկ Քոչարյանին պատգամավոր շինելու արդյունքն է։

Ցավում եմ ընդդիմադիր գործընկերների համար, եթե սա է նրանց հերոսի ու առաջամարտիկի կերպարը։

Ինչքան հերն էր հերոս, էդքան էլ՝ տղեն»,- գրել է նա:

Ինչպես հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր: 

Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում