ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին

Բրյուսելում դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հարցեր։
Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման հարցում սերտ փոխգործակցության պատրաստակամությունն ու հանձնառությունը։
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին: Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։
Կարծիքներ