Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 83 մլն թեստ են կատարել

Ռուսաստանցի բժիշկները կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 83 միլիոն թեստ են կատարել, դեկտեմբերի 14-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի 83,1 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել Է 463 հազար հետազոտություն : Գերատեսչության տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 568,7 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ