Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում

Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում