«Gentleman Award». Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Gentleman Inter» մրցանակին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Gentleman Award» մրցանակաբաշխության «Gentleman Inter» մրցանակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի ամենաշատ մրցանակներ ստացել են Միլանի «Ինտեր»-ի ներկայացուցիչները։
Հենրիխ Մխիթարյանից բացի, մրցանակների են արժանացել են նաև «Ինտեր»-ի նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, խաղացողներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն եւ Նիկոլո Բարելան:
«Ես ուրախ եմ և ինձ համար պատիվ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ համար։ Սա մրցանակ է, որն արտացոլո՞ւմ է, թե ինչիպիսին եմ ես։ Ես չեմ փորձում այդպիսին լինել, պարզապես ինձ եմ այդպես պահում։ Գուցե, դա պայմանավորված է իմ բնավորությամբ, բայց դա իմ ասելիքը չէ»,- ասել է Մխիթարյանը։
«Gentleman Award»-ը ամեն տարի Միլանում անցկացվող մրցանակաբաշխություն է, որը նվիրված է «արդար խաղ»-ին (Fair Play):
Կարծիքներ