Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան
«Փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է, դա զինվորականի տե՞սք է ընդհանրապես: Զինվորականը պետք է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի»:
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս համար, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։
Հիմա հեշտ է Օպերայում կանգնել, դոշ ծեծել»,- ասել է նա ու հավելել՝ ինքը չի ասել, որ բոլոր գեներալները վախկոտ են:
Ըստ վարչապետի՝ կան վախկոտ գեներալներ, ու առհասարակ հերոս բառը պետք է զգուշորեն օգտագործել, որովհետև իրական հերոսները «լղոզվում են վերբալ հերոսների մեջ»:


Կարծիքներ