Ավտովթարի հետևանքով «Լեքսուս»-ը բախվել է ցանցե ցանկապատին ու հայտնվել բնակչի տան տարածքում

Ավտովթարի հետևանքով «Լեքսուս»-ը բախվել է ցանցե ցանկապատին ու հայտնվել բնակչի տան տարածքում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում: Ժամը 15:40-ի սահմաններում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Արամ Մ.-ի վարած Lexus մակնիշի, և 29-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով տուժածներ չկան:

Հարվածի հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանցե ցանկապատին ու հայտնվել տան տարածքում:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում