Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե

Մոլդովայում կանցկացվի ԵՄ-ին միանալու վերաբերյալ հանրաքվե

Մոլդովայի Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել երկրի խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը՝ հանրաքվե անցկացնել Եվրամիությանը հանրապետության միանալու վերաբերյալ։

Մոլդովայի Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլեն հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Եվրոպական ինտեգրմանը վերաբերող հիմնական օրենքում փոփոխությունների նախագծին։

Խոսքը հանրաքվե անցկացնելու և դրա արդյունքներով երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին է։ Դատավորն ասել է, որ նախաձեռնությունը համապատասխանում է հիմնական օրենքի դրույթներին և կարող է առաջարկվել խորհրդարանի հաստատմանը։

Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում