Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ , քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։  Այս մասին  հաղորդում է  Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է  », – ասվում է հաղորդագրությունում։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև  երկկողմ համագործակցության՝ արդիական հարցերի շուրջ ՝ շեշտադրելով  էներգետիկայի ոլորտը և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը ։Հետագա շփումների վերաբերյալ պայմանավովածություն է ձեռք բերվել ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում