Ժոզեպ Բորելի այցը Հայաստան օրակարգում է, Երևանը ողջունում է այն. ՀՀ ԱԳՆ
![Ժոզեպ Բորելի այցը Հայաստան օրակարգում է, Երևանը ողջունում է այն. ՀՀ ԱԳՆ](https://www.freenews.am/uploads/images/image_750x_65d7524f23bbc.jpg)
Օրակարգում կա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այց Հայաստան, որը, իհարկե, ողջունում է ՀՀ-ն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ինչպես հայտնել ենք, մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները: Այցի կոնկրետ ժամկետների մասին կտեղեկացնենք դրան ավելի մոտ ժամանակահատվածում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել էր՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։
Կարծիքներ