Հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող կնոջ դիակը, նշանակվել են փորձաքննություններ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։
«Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ