Մյանմայի հանքավայրերից մեկում սողանք է տեղի ունեցել․ շուրջ 100 մարդ անհետ կորած է

Մյանմայում գտնվող նեֆրիտի հանքերից մեկում սողանքի հետևանքով առնվազն 1 մարդ է մահացել, շուրջ 100 մարդ անհետ կորած է։ BBC-ի փոխանցմամբ՝ հանքափորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, անօրինական աշխատողներ են։
Դեպքը տեղի է ունեցել Կաչին նահանգում տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ենթադրվում է, որ սողանքն առաջացել է բեռնատարներից բաց հանքեր թափված գլաքարերի պատճառով։
Մյանման նեֆրիտի՝ աշխարհում ամենախոշոր արդյունահանողն է, սակայն տարիների ընթացքում այնտեղի հանքերում բազմաթիվ պատահարներ են տեղի ունենում։ Անցյալ տարի նեֆրիտի հանքավայրում սողանքի հետևանքով 160-ից ավելի մարդ էր մահացել։
Կարծիքներ