Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել

Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել

Մոլդովայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու ռազմավարություն է մշակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի անդամ Վասիլի Բոլյան։

2023-ի դեկտեմբերին Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնն ասել էր, որ մի քանի ընդդիմադիր ուժեր բանակցում են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու շուրջ: Նրա խոսքերը հաստատել են մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ։

«Մոլդովայի միացյալ ընդդիմությունը վերջնական տեսքի է բերում նախագահական ընտրություններին մասնակցելու իր ռազմավարությունը, անհրաժեշտ է բացառել կամ համարժեք պատասխան ունենալ ընտրություններից համընդհանուր թեկնածուի հեռացման ռիսկի վերաբերյալ», - գրել է Բոլյան «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Նրա խոսքով՝ ընդդիմությանն անհրաժեշտ է թեկնածու, որին ողջ ժողովուրդը պատրաստ կլինի նախագահ ընտրել հենց առաջին փուլից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում