Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգ. ՔՊ-ն դեմ է քվեարկել

Հայկ Սարգսյանի նախաձեռնած նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նստաշրջանի օրակարգ. ՔՊ-ն դեմ է քվեարկել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» նստաշրջանի օրակարգ չի ընդգրկվել։

ՔՊ կուսակցականները դեմ են քվեարկել նախագծին։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ստացել էր բացասական եզրակացություն, Կառավարությունը ևս դեմ է արտահայտվել նախագծին:

Նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ է քվեարկել 3 պատգամավոր, դեմ՝ 57 պատգամավոր, ձեռնպահ՝ 6-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում