Դաշնակների պատկերացմամբ Հայաստանը վիզը ծուռ եթիմի կարգավիճակով՝ պարտադիր միջնորդավորված պետք է երկխոսի Ադրբեջանի հետ․ Չախոյան

Դաշնակների պատկերացմամբ Հայաստանը վիզը ծուռ եթիմի կարգավիճակով՝ պարտադիր միջնորդավորված պետք է երկխոսի Ադրբեջանի հետ․ Չախոյան

Դաշնակների պատկերացմամբ Հայաստանը վիզը ծուռ եթիմի կարգավիճակով՝ միջնորդավորված պետք է երկխոսի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է Տարոն Չախոյանը։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Զարմանալի չէ, որ դաշնակցությունը վտանգներ է տեսնում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու երկկողմ ձևաչափում։

 

Դաշնակների պատկերացմամբ Հայաստանը վիզը ծուռ եթիմի կարգավիճակով՝ միջնորդավորված պետք է երկխոսի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, որպեսզի միջնորդը առաջնահերթ իր շահերը առաջ մղի ու կախման մեջ դնի Հայաստանին։ Օտարի լծին ծառայող այս խմբակից այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կլիներ։

Ադրբեջանի հետ նույն տրամաբանությամբ՝ միջնորդավորված բանակցել են 30 տարի, Սերժ Սարգսյանն էլ հպարտությամբ հայտարարում էր, թե ԼՂ հարցով բանակցում են միջազգային հանրության հետ և ոչ թե Ադրբեջանի։ Արդյունքը՝ 2018-ի կանգնած բանակցություններն էին ու սպասվող պատերազմի ազդարարումը։

Պատկերացրեք, ցանկանում եք որևէ գործարք անել, օրինակ անշարժ կամ շարժական գույք ձեռք բերել։ Գործարքը կանեք ուղիղ, սեփականատիրոջ հե՞տ, թե՞ միջնորդավորված՝ բրոքերի միջոցով, ով իր սեփական շահն է հետապնդում այդ գործարքում։ Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ դաշնակների առաջարկած միջնորդը միտում ունի Հայաստանի պետականության ոտնահարման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում