Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 6 վիրավոր (լուսանկար)

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 6 վիրավոր (լուսանկար)

Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում՝ երթևեկելի գոտուց դուրս, կողմնակում կայանված անսարք վիճակում գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 3-ը տեղում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ 

Ժամանել են ճանապարհային ոստիկաններն ու քննիչները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները Զվարթնոց օդանավակայան մեկնելիս են եղել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում