Լիվերպուլը խոշոր հաշվով հաղթեց Քրիսթալ Փելասին

Լիվերպուլը խոշոր հաշվով հաղթեց Քրիսթալ Փելասին

ԱՊԼ 31-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Կլոպի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Նախ, 23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր-Առնոլդը, իսկ առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ Սալահը կրկնապատկեց այն։ Ընդմիջումից հետո 55-րդ րոպեին Ֆաբինյոն հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 69-ին Մանեն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։

«Լիվերպուլը» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Քրիսթալ Փելասը» 9-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում