ԱՀԿ. մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով:
«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Արևմտյան Աֆրիկայում մի բժիշկ, ով արդեն վարակվել էր կապիկի ծաղկով, հետագայում նորից հիվանդացավ:
Իմունիտետը 100%-ով չի պաշտպանում կրկնակի վարակվելուց»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների կապկի ծաղկի դեմ պայքարի ծրագրի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը:
ԱՀԿ-ն նաև խորհուրդ չի տալիս համընդհանուր պատվաստում կատարել հիվանդության դեմ, քանի որ այն մի քանի վայրերը, որտեղ պատվաստանյութերը հասանելի են, օգտագործվում են վարակվելու ավելի բարձր ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Կարծիքներ