Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը
Ապրիլի 13-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց:


Կարծիքներ