Հայաստանի վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ հաղթանակի առթիվ

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին՝ հաղթանակի առթիվ

Կիրակի օրը Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վճռորոշ հաղթանակ է տարել Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին՝ հաղթանակի կապակցությամբ։

«Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը», - X-ի իր էջում գրել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում