Ըստ թուրք նախարարի՝ թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները

Ըստ թուրք նախարարի՝ թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում  Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն: Նրա խոսքերով, «Pegasus» թուրքական ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ փոխադարձ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անցած շաբաթ հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջեւ թռիչքներ կսկսեն իրականացվել:

Դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը նույնպես խոսել էր այս թեմայով:  Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում