Քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ տիպի թքած ունի Հայաստանի էլեկտրական ցանցերի վրա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով բերման ենթարկվելուց առաջ լրագրողների հետ զրույցում գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե ինքը թքած ունի ՀԷՑ-ի վրա:
«Երբ Հայաստան գործուղված կալուգեցին հայտարարում է, թե թքած ունի մի ողջ պետությանը սնող էլեկտրական ցանցերի վրա, պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա:
Ամբողջ խնդիրն էլ հենց դա է. թքած ունի, այդ պատճառով էլ երկրում էներգետիկ ճգնաժամ է:
Քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ տիպի թքած ունի Հայաստանի էլեկտրական ցանցերի վրա:
Այո՛, ժամանակն է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու»,- գրել է նա:
Կարծիքներ