Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում