Ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Արցախի ԱԻ պետական ծառայություն

Оրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են,  մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը,  բնակելի թաղամասերը, անգամ`Ս.Շահումյանի անվան  շրջանաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում