Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինված ուժերի ողջ անձնակազմի՝ տարեվերջին պարգևատրման մասին տեղեկությունները:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով կստանա պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով»,- ասաց Թորոսյանը:
Կարծիքներ