Մադրիդում վերջին երեք ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահեր չեն գրանցվել

Մադրիդում վերջին երեք ամսվա մեջ առաջին անգամ կորոնավիրուսից մահեր չեն գրանցվել

Մադրիդում, մարտի 3-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել, Twitter- ում գրել է քաղաքի կառավարման նախագահ Իսաբել Դիաս Այուսոն:

“Լավ լուր. երեկ առաջին օրն էր, որ Մադրիդում COVID-19-ից մահվան դեպքեր չեն գրանցվել», – գրել է Այուսոն:

Համաճարակի սկզբից քաղաքում կորոնավիրուսից մահացել է 8,420 մարդ, վարակվել է ավելի քան 72 հազար հոգի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում