Մալայզիայում սաստիկ ջրհեղեղների զոհ է դարձել 15 մարդ

Մալայզիայում սաստիկ ջրհեղեղների զոհ է դարձել 15 մարդ

Մալայզիայի արևմուտքում սաստիկ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, գրեթե 67 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտնել է BERNAMA գործակալությունը ։

Զոհերի և ավերածությունների ամենամեծ թիվը գրանցվել է Սելանգոր նահանգում, իսկ մահվան ելքով լուրջ ավերածություններ գրանցվել են նաև Պահանգ նահանգում։

Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը հայտարարել է 100 միլիոն ռինգգիտ (23,6 միլիոն դոլար) հատկացնելու մասին՝ ջրհեղեղից ավերված ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման համար։ Նա նաև հայտնել է, որ աղետից տուժած յուրաքանչյուր ընտանիք փոխհատուցում կստանա հազար ռինգգիթի (236 դոլար) չափով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում