Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակվելու եթերով

Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրդառնալով Գարգին Բ կաթողիկոսի ուղերձի՝ եթեր չհեռարձակելու վերաբերյալ լուրերին:
Նշվում է, որ անկախության պատմության ողջ ընթացքում՝ դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին առանց որևէ պատճառաբանության տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր։ Փոխարենն առաջարկվել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռը պատշաճ չի նկատել և մերժել է։
Կարծիքներ