Մենք միասին աշխատում ենք, որպեսզի զարգացնենք մի գործընկերություն, որն արդեն շատ ուժեղ է. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Մենք միասին աշխատում ենք, որպեսզի զարգացնենք մի գործընկերություն, որն արդեն շատ ուժեղ է. ՀՀ-ում ԵՄ դեսպան

ԵՄ-Հայաստան հարաբերությունները պատմական փուլում են: Ինչումն է այդ պատմականությունը՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասաց պատմականության մասին այդ հայտարարությունը գալիս է ԵՄ անդամ պետությունների, հաստատությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության և հայ ժողովրդի հզոր կամքից:

«Մենք միասին աշխատում ենք, որպեսզի զարգացնենք մի գործընկերություն, որն արդեն շատ ուժեղ է:

Բայց հոկտեմբերին, երբ Գրանադայում վարչապետ Փաշինյանի և ԵՄ ղեկավարության հետ հանդիպում էր, մի գործընթաց էր, որ միասին սկսեցինք, որպեսզի ամրապնդենք այս հարաբերությունները: Եվրոպական խորհուրդը  հոկտեմբերին խնդրեց ԵՄ ինստիտուտներին մշակել տարբերակներ հարաբերություններն ավելի խորացնելու համար:

2 շաբաթ առաջ Բրյուսելում գործընկերության խորհրդում համատեղ գործընթաց մեկնարկեցինք: Այն է՝ գործընկերության մի նոր օրակարգ մշակել, որպեսզի արձագանքենք հայ ժողովրդի ավելի լավ կյանքի ձգտումներին:

Մի նոր ոլորտ, որտեղ մենք արդեն աշխատում ենք և հուսով ենք շուտով կոնկրետ արդյունքներ կունենանք՝ անվտանգության ոլորտն է: Նախկինում մեծ համագործակցություն չունեինք, բայց հիմա ունենք ԵՄ առաքելությունը, որն ավելի է ուժեղացվելու:

Հայաստանը մասնակցելու է ԵՄ խաղաղության շրջանակին: Սա մեկ այլ քայլ է, որը մենք հիմա ուսումնասիրում ենք ՀՀ-ի մեր գործընկերների հետ, մասնավորապես Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մարագոսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում