Վաղարշապատում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, համապետական ընտրություններում` ՔՊ-ին. Ռուբինյանն ասել է՝ ինչու

Վաղարշապատում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, համապետական ընտրություններում` ՔՊ-ին. Ռուբինյանն ասել է՝ ինչու

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միքայել Աջապահյանի՝ տարբեր ժամանակահատվածներում ընտրական գործընթացներին առնչվող հրապարակումներին:

«1. «Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք։ .... Իսկ այն անգիտակից մասսան, որը 4 գիրք չի կարդացել, ընդհանրապես իրեն ոչինչ չի հետաքրքրում, նրան ընտրության թողնելը ո՞րն է։․․․ Ես չեմ հավատում դեմոկրատիային, դեմոկրատական ազատությունը ինձ թույլ է տալիս չհավատալու դեմոկրատիային։ Չեմ հավատում, և դեմոկրատիան վարի տվեց այս երկիրը»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, 28.01.2025
2. «Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, 13.11.2025
Այստեղից պետք է անել միայն 2 հետևություն`
1. Պետք է արժանին մատուցել մեր արդարադատության համակարգին, որ դեմոկրատիայի կատաղի թշնամուն մի քանի ամսում վերածեց ընտրական իրավունքի բարձր գնահատողի:

2. Վաղարշապատ համայնքում պետք է ընտրել Արգիշտի Մեխակյանին, իսկ համապետական ընտրություններում` ՔՊ-ին, որովհետև եթե իշխանության գան Միքայել սրբազանի սիրելի ընտրակեղծարար կաշառակերները, նա կրկին կվերածվի դեմոկրատիայի և ընտրական իրավունքի մոլի թշնամու»,- գրել է Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում